Արդյո՞ք լուրջ խախտում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի հարցով Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշման անտեսումը: Կա՞ն այլ նախադեպեր միջազգային դատարանի որոշումների բացեիբաց արհամարհման: Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, մարդկության դեմ հանցագործությո՞ւն էր: Արդյո՞ք ավտորիտար ռեժիմներն ավելի հակված են էթնիկ զտումների քաղաքականության գործածման: Արդյո՞ք միջազգային իրավունքն ու մարդու իրավունքները համընկնում են: «Ժողանվտանգություն» փոդքասթի տասներեքերորդ թողարկման մեջ զրուցում են «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը և մարդու իրավունքների միջազգային իրավաբան, APRI Armenia-ի ավագ հետազոտող Շիլա Փայլանը։ Հաղորդումը նկարահանվել է 2023 թվականի ամռանը։
Ժողանվտանգություն #13 Շիլա Փայլան