Նորություններ

Նորություններ

Տեղի ունեցավ ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովը

2026թ․ փետրվարի 17-ին տեղի ունեցավ Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի քաղաքացիական հասարակության ու փորձագիտական դաշտի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ դերակատարներ։ Առաջին պանելային քննարկման բանախոսներն էին Տիգրան Գրիգորյանը (ԺԱՏԿ), Հայկ Քոչարյանը (ՔՄՀԿ), Արսեն Խառատյանը (Ալիք մեդիա), Բենիամին Պողոսյանը (Ապրի Արմենիա), քննարկման վարում էր Արտակ Շաքարյանը (ՄՀԻ)։ […]

Կարդալ ավելին
Նորություններ

Հայկ Խանումյանը միացել է ԺԱՏԿ թիմին

Ուրախ ենք հայտնել, որ ԺԱՏԿ թիմին է միացել Հայկ Խանումյանը՝ որպես փորձագետ։ Խանումյանը ավարտել է Երևանի պետական համլսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, մասնագիտացել է նաև եվրոպական ուսումնասիրությունների գծով Ստրասբուրգի համալսարանում։ 2015-2020 թվականներին եղել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր։ 2020-2022 թվականներին զբաղեցրել է Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։

Կարդալ ավելին
Նորություններ

ԺԱՏԿ նախագահ Տիգրան Գրիգորյանը ելույթ է ունեցել ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի կոնգրեսական լսումներին

Սեպտեմբերի 10-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը մասնակցել է  ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի Հայաստանի նվիրված կոնգրեսական լսումներին։ Իր ելույթում նա ընդգծել է առկա մարտահրավերների պայմաններում Հայաստանի ժողովրդավարության և անվտանգության ամրապնդման համար միջազգային աջակցության անհրաժեշտությունը։ Տիգրան Գրիգորյանը իր ելույթում առանձնացրել է երեք առանցքային խնդիր, որոնք ծառացած են Հայաստանի առջև. Արտաքին անվտանգության սպառնալիքներ. Գրիգորյանը ընդգծել […]

Կարդալ ավելին
Նորություններ

ԺԱՏԿ քննարկում․ Արդարադատության գործիքայնացումը Հայաստանում ու քաղաքացիական հասարակության արձագանքը

20․11․2025   Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը նոյեմբերի 19-ին կազմակերպել էր «Արդարադատության գործիքայնացումը Հայաստանում ու քաղաքացիական հասարակության արձագանքը» խորագրով քննարկում։ Քննարկումը վարում էր ԺԱՏԿ նախագահ Տիգրան Գրիգորյանը, բանախոսը Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանն էր։ Քննարկմանը անդրադարձ է կատարվում ներքաղաքական նպատակներով իրավապահ և դատական համակարգի գործիքայնացմանը, քաղաքացիական հասարակության տարբեր հատվածների դիրքավորմանն […]

Կարդալ ավելին
Նորություններ

ԺԱՏԿ զեկույցի քննարկում․ Ռուս-ուկրաինական հակամարտության դասերը Հայաստանի համար

08․10․2025 Հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Ժողովրդավարության և անվտանգության կենտրոնի «Պատերազմի նոր դեմքը․ ռուս-ուկրաինական հակամարտության դասերը Հայաստանի համար» զեկույցի քննարկումը։ Զեկույցի հեղինակ Էդուարդ Առաքելյանը ներկայացրել է հետազոտության մեջ տեղ գտած հիմնական թեզերը՝ զուգահեռներ տանելով նաև հայաստանյան իրականության հետ։   Քննարկման երկրորդ հատվածը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի քաղհասարակության, մեդիա դաշտի, փորձագիտական շրջանակների […]

Կարդալ ավելին
Նորություններ

ԺԱՏԿ-ն ավարտել է մասնակցային բյուջետավորման իրազեկման արշավը Հայաստանի ամենամեծ՝ Արտաշատում խոշորացված համայնքում

05.08.2025 ՀՀ ամենամեծ՝ Արտաշատ խոշորացված համայնքում, ավարտվեց մասնակցային բյուջետավորման գործընթացի իրազեկման արշավի փուլը, որի շրջանակում իրականացվել է 38 իրազեկման դասընթաց՝ 37 գյուղական և 1 քաղաքային բնակավայրում։ Ժողովրդավարության և Անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Տաթևիկ Ղազարյանը, համագործակցելով Արտաշատի համայնքապետարանի հետ, տրամադրել է մասնագիտական աջակցություն։ Միամսյա իրազեկման գործընթացում ներգրավված է եղել ավելի քան 1000 բնակիչ։ Հարկ է նշել, […]

Կարդալ ավելին
Նորություններ

ԺԱՏԿ նոր զեկույցի շնորհանդես և քննարկում

30.07.2025 Հուլիսի 29-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը ներկայացրեց իր նոր «Պառակտիչ պատումներ.իշխանամերձ շրջանակների ատելության խոսքը արցախցի փախստականների դեմ»» խորագրով զեկույցը։   Միջոցառումը մանսկացում էին փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, դիվանագետների և լրագրողների, ովքեր ակտիվ քննարկում ծավալեցին զեկույցի հիմնական բացահայտումների շուրջ։ Զեկույցը վերլուծում է, թե ինչպես են իշխանության հետ կապ ունեցող քաղաքական ու մեդիա շրջանակները տարածում […]

Կարդալ ավելին
Նորություններ

Կուսակցական համակարգի կայացման խնդիրները Հայաստանում. քննարկում

30․05․2025   Մայիսի 30-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը կազմակերպեց քննարկում՝ «Կուսակցական համակարգի կայացման խնդիրները Հայաստանում» թեմայով։ Քննարկման բանախոսներն էին քաղաքական գործիչ Հայկ Խանումյանը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Բադալյանը։ Քննարկումը վարում էր ԺԱՏԿ նախագահ Տիգրան Գրիգորյանը։   Բանախոսներն ու միջոցառման մասնակիցները քննարկեցին կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմները ու դրանց արդյունավետացման ճանապարհները, պետության […]

Կարդալ ավելին
Նորություններ

Ուղիղ երկխոսություն. փախստականների կարիքների հասցեագրումը Հայաստանում

06.02.2025   Փետրվարի 4-ին տեղի ունեցավ «Ուղիղ երկխոսություն. փախստականների կարիքների հասցեագրումը Հայաստանում» թեմայով ԺԱՏԿ համաժողովը։    Առաջին ապնելային քննարկամնը բանախոսել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը և ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը։ Պանելային քննարկումը վարել է ԺԱՏԿ նախագահ Տիգրան Գրիգորյանը։   Բանախոսները ներկայացրել են փախստականների ինտեգրման համար իրենց կառավարությունների […]

Կարդալ ավելին