Տիգրան Գրիգորյանը զրուցում է Ջեյմս Մարտինի անվան [Միջուկային զենքի] չտարածման հետազոտությունների կենտրոնի եվրասիական ծրագրի տնօրեն և CSIS-ի ավագ ոչ ռեզիդենտ գիտաշխատող, դոկտոր Հաննա Նոտտեի հետ՝ Ուկրաինայի պատերազմից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքականության փոփոխության մասին։ Նրանք քննարկում են, թե ինչպես է Մոսկվայի ազդեցությունը փոխվում Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և այլուր, ինչ ազդեցություն է դա ունենում Հայաստանի և նրա հարևանների վրա, և թե ինչ է դա նշանակում տարածաշրջանային անվտանգության և համաշխարհային աշխարհաքաղաքականության համար։
Հարավային Կովկասից Աֆրիկա․ Ռուսաստանի Փոփոխվող Արտաքին Քաղաքականությունը