
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) հիմնադրվել է 2022 թվականին՝ առաջնային նպատակ ունենալով ամրապնդել վերլուծական կարողությունները Հայաստանում և նպաստել առանցքային ուղղություններով փաստահենք հետազոտության կայացմանը։
ԺԱՏԿ-ն ունի մի շարք հետաքրքրությունների հստակ շրջանակ ու նպատակներ, ներառյալ․
- Ժողովրդավարության և անվտանգության կապի ուսումնասիրությունը հայաստանյան համատեքստում
- Ղարաբաղյան հակամարտության ու հայ-ադրբեջանական համատեքստում հետազոտությունների ու քաղաքականության մշակման իրականացում։
- Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերի ու քաղաքականության ուսումնասիրություն։
- Հայաստանում վերլուծական կարողությունների ամրապնդում։
Կենտրոնանալով այս հիմնական ուղղությունների վրա՝ ԺԱՏԿ-ն նպատակ է հետապնդում ներդրում ունենալ տարատեսակ բարդ խնդիրների ավելի համապարփակ ընկալմանը, ինպես նաև նպաստել տեղեկացված որոշում կայացնելու գործընթացի ձևավորմանը ու Հայաստանի կայուն զարգացմանը։