Տեղի ունեցավ ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովը
2026թ․ փետրվարի 17-ին տեղի ունեցավ Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի քաղաքացիական հասարակության ու փորձագիտական դաշտի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ դերակատարներ։ Առաջին պանելային քննարկման բանախոսներն էին Տիգրան Գրիգորյանը (ԺԱՏԿ), Հայկ Քոչարյանը (ՔՄՀԿ), Արսեն Խառատյանը (Ալիք մեդիա), Բենիամին Պողոսյանը (Ապրի Արմենիա), քննարկման վարում էր Արտակ Շաքարյանը (ՄՀԻ)։ […]